Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի ամերիկացի փորձագետները հանգել են այն եզրակացությանը, որ դանդաղ քայլելը նպաստում է ուղեղի վաղ ծերացմանը: Այս մասին հաղորդում է JAMA-ն:

Հետազոտությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնք հետազոտության անցկացման պահին 45 տարեկան են եղել, և որոնց առողջությանը հետևել են երեք տարեկանից:

Պարզվել է, որ նրանք, ովքեր փոքր հասակում ունեցել են ինտելեկտի ցածր գործակից, լեզվական թույլ ունակություններ և շարժական վատ հմտություններ, միջին տարիքում հակված են եղել դանդաղ քայլելուն:

Բացի այդ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ 45 տարեկան մարդկանց մոտ, որոնք դանդաղ են քայլում, ուղեղի ծավալը ավելի ցածր է, ցածր է նաև մեծ ուղեղի կեղևի խտությունը: Ըստ գիտնականների, այս բոլորը ուղեղի վաղ ծերացման նշաններ են:

Բացի այդ, գիտնականները ութ հոգուց բաղկացած խմբի խնդրել են ըստ լուսանկարների գնահատել հետազոտության մասնակիցների տարիքը: Պարզել է, որ նրանք, ովքեր դանդաղ են քայլում, ավելի մեծ են երևում, քան արագ քայլողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել