Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիրը՝ Թալեհ Շահսուվարլին, սոցցանցային գրառմամբ մեկնաբանելով երեկ Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես ոստիկանության կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի գործադրումը, գրել է.

«Ոչ ոք իրավունք չունի երեկ տեղի ունեցածի պատճառով դատապարտել կամ փորձել սևացնել ադրբեջանական իշխանություններին։

Աշխարհի որևէ երկրում ոստիկանները անկարգություններ հրահրողներին ու դրանց մասնակիցներին ծաղկեփնջերով չեն դիմավորում։ Դիմավորում են ռետինե մահակներով, արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և, եթե անհրաժեշտ լինի, նաև ավտոմատի կրակահերթերով։ Զորօրինակ, Ֆրանսիայի «Դեղին ժիլետավորների» շարժումը»։

Մյուս հետաքրքիր դիտարկումը, որ անում են երեկվա ցույցերի կազմակերպիչ Ալի Քարիմլիի ընդդիմախոսները, նրա կողմնակիցների կողմից ադրբեջանցի ոստիկաններին «հայ» անվանելու կամ հայերի հետ համեմատելու անթույլատրելի լինելն է։

Ծաղկեփնջերով դիմավորելը չգիտեմ, բայց խմբագրի ունեցած տեղեկություններն առնվազն իրենց հարևանների, ավելի կոնկրետ մեր օրինակով, շատ թյուր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել