Ժամանակի ընթացքում մարդու մարմինը կորցնում է ճկունությունը, հոդերի շարժունակությունը նվազում է։ Adme.ru-ն գրում է, որ աշխատավայրում երկար ժամանակ նստած անցկացնելը վերջնականապես ճնշում է օրգանիզմը։ Կայքը ներկայացնում է 5 վարժություն, որոնք կօգնեն գնահատել մարմնի տարբեր հատվածների ճկունությունը։

Ստուգում ենք ուսերի հոդերի վիճակը

  • Հե՞շտ է ստացվել։ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, դուք երիտասարդ օրգանիզմ ունեք։
  • Ստացվեց, բայց դժվարությամբ։ Հարկավոր է ավելի շատ մարզվել։
  • Եթե շատ դժվար է, նշանակում է՝ հարկավոր է զարգացնել մկանները։

Ստուգում ենք ողնաշարի ճկունությունը

  • Եթե կարողացել եք ափն ամբողջությամբ դնել հատակին կամ դիպչել ոտքերին, ամեն ինչ կարգին է։
  • Եթե հատակին հասել եք գոնե մատով, նշանակում է՝ հարկավոր է աշխատել։
  • Եթե չեք կարողացել հատակին հասնել, հարկավոր է շատ մարզվել։

Ստուգում ենք իրանի առաջնային մասի և ուսերի ճկունությունը

  • Եթե չի ստացվում հասնել կրունկին, մի փոքր առաջ թեքվեք՝ մեջքը բռնելով ձեռքերով։ Հարկավոր է աշխատել ճկունության վրա։
  • Եթե կարողացեք եք հեշտությամբ կատարել այս վարժությունը, ամեն ինչ կարգին է։

Ստուգում ենք ազդրերի հոդերի ճկունությունը

  • Եթե կարողացել եք ճակատով հասնել ծնկին և այդ վիճակում մնալ մի քանի րոպե, ամեն ինչ հրաշալի է։
  • Եթե չեք կարողանում հասնել, կամ ոտքը ծալվում է, հոդերի շարժունակությունը լավ չէ. հարկավոր է աշխատել։

Ստուգում ենք ծնկների հոդերի շարժունակությունը

  • Երիտասարդ տարիքում այս վարժությունը կատարելը բարդ չէ։
  • 30 տարեկանից հետո այս շարժումն առանց արմունկները ծալելու կատարելն արդեն բարդանում է։
  • Եթե առհասարակ չի ստացվում կատարել այս վարժությունը, ամենայն հավանականությամբ 50-ից բարձր տարիքի եք և չեք սիրում սպորտով զբաղվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել