Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է լրագրող Գեորգի Գաբունիային, ով «Ռուսթավի 2»-ի եթերում վիրավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա ասել է հեռուստաալիքին:

Ինչպես նշվում է, լրագրողին հարցեր են տրվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիի ձերբակալության և ընկերության ներքին գործերին միջամտության վերաբերյալ:

Գաբունիան հրաժարվել է հստակեցնել հարցաքննության մանրամասները, քանի որ, իր խոսքով՝ նա չբարձրաձայնելու ստորագրություն է տվել։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ հարցեր են ինձ տվել»,- հավելել է Գաբունիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել