Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առաջին հարկում գտնվող, կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում, դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս որպես ամբաստանյալ մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 175 հոդվածի, 131 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել