Armlur.am-ը գրում է․

Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնում տխուր իրավիճակ է: Բանն այն է, որ ծառայությունը Արթուր Վանեցյանի հեռանալուց հետոչունի լրատվական բաժնի պատասխանատու:

Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ չունի լրատվական մասով օգնական կամ խորհրդատու, որպեսզի լրատվամիջոցներին տեղեկություն տա ԱԱԾ-ի կողմից իրականացվող ամենատարբեր գործողությունների մասով:

Մասնավորապես, երեկ ՍԴ նախագահի ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով ԱԱԾ-ում չկար լրատվական հարցերով պատասխանատու անձ, որը կկարողանար մեկնաբանել, թե ինչքննություն Է իրականացնում ԱԱԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի մասով: Միայն օրվա կեսիցհետո ԱԱԾ անունից որոշ բարեխիղճ աշխատակիցներ կարողացան կարճ մեկնաբանություն տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել