Tert.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ընթացքում անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն պետք է ավելանա, և այժմ այդ խոստումը, կարծես, մոռացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն` անդրադառնալով 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի` 0.8%-ով ավելացմանը:

«Մենք հիշում ենք, որ  նախկինում ընդդիմությունն անընդհատ խոստանում էր, որ եթե դառնա իշխանություն, շատ արագ կգտնվի գումար, որով նոր զենքեր կառնվեն, ռազմական բյուջեն կաճի, և այլն: Այժմ այդ բոլոր խոսակցությունները, կարծես թե, մոռացվեցին, և լրիվ այլ թվեր են նշվում: Ինչ-որ անհասկանալի ծախսեր են արվում պետբյուջեից, օրինակ` վարչապետի ինչ-որ թևավոր խոսքերը բիլբորդների վրա տպելը, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում: Սկզբից եթե ասվում էր ռազմական ծախսերի ավելացման մասին, նշվում էր, որ սպառազինությունը պետք է թարմացվի, շտապ նոր գնումների անհրաժեշտություն կա, բայց այժմ չի արվում, հարց է առաջանում` ինչո՞ւ»,-ասաց Վրթանեսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել