Ամերիկուհի մոդել Էսմերալդա Գոնսալեսին մահացած են հայտնաբերել Նևադայի անապատում: Նրա մարմինը փայտե արկղի մեջ է գտնվել՝ լցված բետոնով, հայտնում է Las Vegas Review-Journal-ը՝ դատարանի փաստաթղթերին հղումով: 

24-ամյա մոդելի որոնումները 5 ամիս են տևել:

Ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել թունավոր նյութից թունավորումից, իսկ մինչ այդ նրան փորձել են խեղդամահ անել:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է զոհի 45-ամյա հարևանը՝ Քրիստոֆեր Պրեստիպինոն:

Քննության վարկածով՝ սպանության օրը Գոնսալեսը, գտնվելով հարևանի տանը, թմրանյութեր է օգտագործել: Նշվում է, որ դրանից հետո նա սկսել է իրեն տարօրինակ պահել, և Պրեստիպինոն նրան կապել է մահճակալից: Երբ նա ազատ է արձակել Գոնսալեսին, աղջիկը հարվածել է նրա դեմքին, ինչից հետո տղամարդը փորձել է խեղդել նրան, այնուհետև թունավորել է մաքրող հեղուկով, ինչից էլ Գոնսալեսը մահացել է:

Այնուհետև նա աղջկա մարմինը դրել է բեռնատար մեքենան և ուղևորվել անապատ: 

Տղամարդը ձերբակալվել է:

Christopher Prestipino, right, charged with murder in the death of a woman whose body was found ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել