Aysor.am-ը գրում է․

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։

«Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին», - ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել