Այս պատմությունը թերևս ամենաբարի ու զարմանալի պատմություններից է, որ կարող էր պատահել մարդկության պատմության ընթացքում։ Մի բժշկի պատմություն, ով գտավ ալտերնատիվ տարբերակներ չզարգացած երեխաներին փրկելու ու նոր կյանք տալու համար։ 

Մարտին Կոունին զարմանալի կարողություններով ու մտքերով բժիշկ էր, ով մի օր որոշեց, որ պետք է օգնի բոլոր այն երեխաներին, ովքեր ժամանակից շուտ են ծնվել ու համարվում են «չզարգացած»։ Չիկագոյի հենց կենտրոնում նա ստեղծեց ցուցահանդես, որտեղ հատուկ ինկուբատորներով ցուցադրվում էին այն երեխաները, ովքեր անտեսված էին ոչ միայն հասարակության, այլ նաև բժշկության կողմից։ Այս ցուցահանդեսները 1 մլն դոլարից ավել փող բերեց ու դրա շնորհիվ 6.500 երեխայի ճակատագիր ամբողջովին փոխվեց։ 

Ցուցահանդեսի մուտքի մոտ կարելի էր գտնել ցուցանակ, որի վրա գրված էր` «Ողջ երեխաներով ինկուբատորներ»։ Այս տեղն այնքան տարօրինակ էր, որ բժշկին անվանեցին բժիշկ-ինկուբատոր ու վայրը նկարագրեցին այսպես. «Սա մի տարօրինակ վայր է, որտեղ հնարավոր է տեսնել տարօրինակ արարածների։ Դժվար է հավատալ, որ նրանք մի օր մարդ են դառնալու, որովհետև նրանք ավելի շատ նման են կապիկների, քան կնոջ ու տղամարդու»։ 

60-ամյա Մարտինը, ով առանձնանում էր իր լուրջ ու տխուր դեմքի արտահայտությամբ, ուշադրություն չէր դարձնում այս տեսակ մեկնաբանություններին, որովհետև վստահ էր, որ իր գործն ավելին արժե, քան սովորական բամբասանքները։ 

1900-ականների սկզբին մի քանի շաբաթ շուտ ծնված երեխաներին բժիշկներն արհամարհում էին։ Նրանք նշում էին, որ այս երեխաներն առհասարակ պիտի չծնվեին ու նրանց օգնություն չէին ցուցաբերում։ Սրա պատճառով շատ երեխաներ ուղղակի մահանում էին։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ Մարտինը 1903թ․-ին ԱՄՆ ներմուծեց ինկուբատորներ։ Ինկուբատորներում երեխային պահելը արժենում էր շուրջ 400 դոլար, ու սա ահռելի գումար էր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց կազմակերպել շոու-ցուցադրություններ, որոնց սիրով մասնակցում էին շատ զարմացած այցելուներ ու իրենց գնած տոմսերի շնորհիվ հնարավոր էր լինում հոգալ այդ բոլոր փոքրիկների ծախսերը։ 

Ինկուբատորներն իսկական փրկություն էին երեխաների համար։ Մայրերը նշում էին, որ մինչ այդ նրանց ուղղակի բժիշկները հորդորում էին հրաժարվել երեխայից, իսկ բժիշկ Մարտինի շնորհիվ նրանց երեխաները ապրելու ևս մեկ հնարավորություն ստացան։ Ինկուբատորներն աշխատում էին տաք ջրով ու կարողանում էին երեխային սնուցել ու ապահովել ցանկալի ջերմաստիճանով։ Երեխաներին բուժքույրերն այդ ընթացքում ստիպված տիկնիկային շորեր էին հագցնում, որպեսզի նրանք կարողանան գոյատևել։ 

Բժիշկների մեծամասնությունը վստահ էր, որ Մարտինն ուղղակի հերթական շոումենն է, ով օգտագործում է երեխաներին փող աշխատելու նպատակով։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց։ 1940-ականներին վերջապես բացվեցին հատուկ բաժանմունքներ, որոնք զբաղվում էին շուտ ծնված երեխաների խնամքով։ 

1950-ական թվականներին բժիշտ-ինկուբատորը մահացավ լրիվ աղքատության մեջ՝ 81 տարեկան հասակում։ Նա իր կյանքը նվիրեց չզարգացած երեխաների խնամքին ու նրանց վրա ուշադրության կենտրոնացմանը։ Նա ընդմիշտ մնաց պատմության մեջ որպես մեկը, ում շնորհիվ վերջապես բժիշկները սկսեցին մտածել նոր բաժանմունքների բացման ու երեխաների խնամքին ավելի շատ ժամանակ տրամադրելու մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել