Tert.am Life-ը գրում է.

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է հայտնի հյուրերին ու հետաքրքիր դրվագները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ջիվան Ավետիսյանը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման վրա աշխատել են մոտ 40 ամիս: Նրա խոսքով՝ դժվարություններ շատ են եղել, սակայն ստեղծագործական թիմը ճգնաժամերը հաղթահարել է աշխատանքով:

«Դրախտն այն վայրն է, որտեղ անձն իրեն լիարժեք է զգում: Մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց թերի զգալ իրեն, բայց և կարող է ունենալ ժառանգություն ստացած մի ընկուզենի ու լիարժեք երջանիկ լինել, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի դրախտ երկրի վրա, ինձ համար դրախտն Արցախն է, առհասարակ, հայության համար դրախտի դարպասներն Արցախում են: Առաջին հերթին փորձել ենք ստեղծել արվեստի բարձրարժեք գործ: Հիմա պրոդյուսերական միջազգային կազմով թևակոխել ենք նոր փուլ՝ շատ կարևոր շրջան, որն է՝ ֆիլմի տարածումն ամբողջ աշխարհում: Ֆիլմն ունի անհրաժեշտ նախադրյալները միջազգային հարթակներում ցուցադրվելու համար: Մենք հանդիպել ենք Ադրբեջանի կողմից  առաջացրած խոչընդոտների, բայց կրկնակի, եռակի անգամ հանդիպել ենք լուսավոր մարդկանց, որոնք աջակցել են մեզ: Ես հավատում եմ, որ ֆիլմը դիտելու են միլիոնավոր մարդիկ»,- նշեց Ջիվանը:

«Դրախտի դարպասը» ֆիլմը պատմում է գերմանացի լրագրողի՝ 50-ամյա Ռոբերտ Ստերնվալի մասին, որը 2016-ին վերադարձել է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի 35-ամյա Սոֆյա Մարտիի հետ: Նրանք սիրահարվում են, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում գերեվարության մեջ՝ յուրացնելով նրա՝ մարտի դաշտում արած լուսանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել