Ամերիկացիներին անհրաժեշտ է տարեկան ավելի քան կես միլիոն դոլար վաստակել՝ երկրի բնակչության մեկ տոկոսը կազմող ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկվելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ հարկային ծառայության 2017 թվականի տվյալներին:

Գործակալությունը նշում է, որ 2016-ի համեմատ և գնաճին համապատասխանեցվելուց հետո այդ գումարը աճել է 7.2 %-ով: Միևնույն ժամանակ, առաջին 0.1 տոկոսում ընդգրկվելու համար ամերիկացիները 2017-ին պետք է վաստակեին 2.4 միլիոն դոլար:

Ամենաէլիտար խմբում՝ 0.001 տոկոսում, ընդգրկվելու համար հարկավոր է տարեկան 63.4 միլիոն դոլար եկամուտ ունենալ: 2011 թ.-ի Ուոլ-սթրիթի բողոքի ցույցերից ի վեր այդ գումարն աճել է ավելի քան 50 %-ով: Մեկ տոկոսում ընդգրկվելու գումարն այդ ժամանակվանից աճել է մեկ երրորդով:

Ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր Միացյալ Նահանգների 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 2.96 տրիլիոն դոլար, ինչը 2.2 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Միևնույն ժամանակ, միջին կարողությունն աճել է 7.4 միլիարդ դոլարով:

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը պահպանել է վարկանիշի առաջատարի իր դիրքերը, չնայած ամուսնալուծության արդյունքում կորցրած մի քանի միլիարդին: Այժմ նրա կապիտալը գնահատվում է 114 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 160 միլիարդի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել