Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի զգեստապահարանը Պակիստան այցելության ժամանակ ուներ հագուստների այն ոճը, ինչ այդ երկիր այցելությունների ժամանակ պահպանում էր նրա ամուսնու մայրը՝ արքայադուստր Դիանան։ Դրան ուշադրություն է դարձրել Mirror-ը։

Պակիստանյան Լահորեում Քեյթը և Ուիլյամն այցելել են որբ երեխաներին օգնող SOS Children’s Village բարեգործական կազմակերպություն, Կրիկետի ազգային ակադեմիա (որտեղ իրենց ուժերն են փորձել Պակիստանում տարածված այդ խաղում, որը ծնունդ է առել Անգլիայում), ինչպես նաև տեղի Բադշահի մզկիթ։

Քեմբրիջի դքսուհին մզկիթ այցելության համար ընտրել էր պակիստանցի դիզայներ Մահեն Խանի պատրաստած տաբատ-կամիզը (պակիստանցի կանանց ավանդական հագուստը)։ Այդպես էր վարվում նաև արքայադուստր Դիանան, երբ գալիս էր Պակիստան գործընկերոջ՝ պակիստանյան ծագում ունեցող անգլիացի վիրաբույժ Հասնաթ Խանի հետ։

Кейт и Уильям посетили мечеть Бадшахи

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել