Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի խոսքերը, որն իրեն թիմում համարում է քավության նոխազ:

«Մենք մեր ուղու վրա ենք ու ապրում ենք ներկայով: Փնտրում ենք լավագույն միջոցը մրցունակ լինելու համար, որ հաղթենք ամեն խաղում՝ ցուցադրելով մեր լավագույն որակներն ու մենթալիտետը:

Օզիլը կարևոր է մեզ համար: Երբեմն ֆուտբոլիստը կարող է կարևոր դեր խաղալ խաղադաշտում, երբեմն՝ պահեստայինների նստարանին, իսկ երբեմն էլ՝ հաջորդ խաղին պատրաստվելով: Սա մեր մոտեցումն է: Հենց այդպես ենք մեզ ուզում աշխատել թիմի 25 խաղացողների հետ:

Այդ ամենը վերաբերում է նաև Մեսութին: Վերջին 3 շաբաթների ընթացքում նա աշխատում է, որպեսզի ավելի լավը դառնա: Եթե նա մեզ պետք լինի, կօգտագործենք խաղադաշտում», - Էմերիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն «Արսենալի» կազմում ընդամենը 2 խաղի է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել