Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ գործողություններին:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մի քանի կարմիր գիծ վաղուց հատվել է, և բոլոր նորմերը ցուցադրաբար խախտվել են: «Իշխող խմբակցությունից հնչել է, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու: Զարմանքը պետք է փոխարինվի գործուն էմոցիաներով»,-ասաց նա և նշեց, որ նախորդ իշխանություններից այս իշխանության նորմերը խախտելու տարբերությունն այն է, որ այս իշխանությունը զգուշացնում է, անում է, արդարացնում է և քիչ է մնում հերոսացնեն:

«Մենք ունենք այն, ինչ պետք է սպասեինք, պետք չէ ձևացնել, թե սա անսպասելի է: Երբ գաղտնալսումը սկսվեց մեկնաբանել մեկ տեսանկյունից, թե ով է գաղտնալսել, և ոչ թե ինչ է գաղտնալսվել, ապա պենք պետք է հասկանայինք, որ շեղվում ենք իրավական պետության կառուցման ճանապարհից»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ հասարակությանը մանիպուլացնում են:

«Այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի հետ, շարունակական պրոցես է, որ ունենան իրենց հաճո ՍԴ կազմ: Ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատվություն ունի ընտրողների նկատմամբ, որ հանդես գան հայտարարությամբ երկու հարցով էլ. մեկը արդյո՞ք համարում են Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցածը իրավաչափ, և երկրորդ՝ կիսո՞ւմ են իրենց ջատագովների հայոհոյախառն մոտեցումները, և հայհոյանքը ցանկացած քաղաքացու նկատմամ հայհոյա՞նք է երկրի նկատմամբ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել