Ճիշտ հարց է բարձրացնում սորոսական Սաքունցը: Նույնիսկ ոչ թե հարց է բարձրացնում, այլ շառաչուն ապտակ է հասցնում առնվազն վերջին 20 տարիների պետական բոլոր պաշտոնյաներին, իշխող կուսակցության անդամներին: Ու լավ է անում... Հասնում է:

Նախկին իշխանության ներկայացուցիչները, մի քանի անհատ բացառություններ հանած, ոչինչ չէին անում օտարերկրյա գործակալական ցանցի դեմը առնելու համար: Պատճառները շատ էին․
1. ալարում էին,
2. կեղծ հայրենասիրական ճառերով սահմանափակվում էին,
3. վատամարդ չէին ցանկանում լինել,
4. մտածում էին՝ իրենք հավերժ են։

Ցանկը կարող եմ երկար շարունակել, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Իմ կողմից ավելացնեմ՝ լավ ա անում Սաքունցը ու քիչ ա անում:

SRTICS ER

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել