Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ գործողություններին:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ ոչ թե ԱԱԾ-ն է հատել սահմանագիծը, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գնում է լուրջ մանիպուլյացիա հանրային կարծիքի: Հեղափոխությունը եղավ նրա համար, որ մարդիկ լավ ապրեն, հետո հայտարարվեց, որ արդարություն պետք է լինի, և դրա համար պետք է Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվի, հետո հայտարարեցին, որ պետք է ՍԴ-ից Հրայր Թովմասյանը դուրս գա»,-ասաց նա և նշեց, որ բոլոր տեսակի գծերը անցել են, և սա միտված է վախի մթնոլորտ առաջացնելուն:

Աղասի Ենոքյանը նշեց, որ արդեն «ստուկաչներ» են հայտնվում, և դա բարոյականության այնպիսի կոպիտ ոտնահարում է, որից հետո ոչինչ զարմանալի չի լինի, անգամ քաղաքական սպանությունները, «նոր մարտի 1-երը»:

«Այն, որ թոշակառու մարդուն կանչել են ԱԱԾ տանիքի հարցով, սա ոչ թե արդեն անհեթեթություն է, այլ սա արդեն ողբերգություն է»,-ասաց նա և նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը այսպիսի կոշտ քայլերով փորձում է ցույց տալ, որ ուժեղ պետություն է, սակայն ճիշտ հակառակն է, և արդյունքում հանցագործ խմբավորումները ջրի երես են դուրս գալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել