Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել են ՀՖՖ-ից: 

Ֆեդերացիայից մարզչի հրաժարական ներկայացնելու դիմումի պատճառը չեն մեկնաբանել: ՀՖՖ-ն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ: 

Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին մասնակցել է Ազգերի լիգայի խաղարկությանը, ինչպես նաև ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլին, որը դեռևս ընթացքի մեջ է: 

Հավելենք, որ երեկ ՀՖՖ-ն հերքել էր Armsport-ի տարածած տեղեկությունը, որի համաձայն՝ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում էր ներկայացրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել