Tert.am-ը գրում է․

Նախօրերին Երևանում քաղաքացիների հետապնդելու ժամանակ մարմնական վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, այսօր կամ վաղը դուրս կգրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Նա երեկ բժշկի ուղեկցությամբ մասնակցել է նաև զոհված գործընկերոջ` Տիգրան Առաքելյանի հոգեհանգստին»,- ավելացրեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր, իսկ նրա ծառայակիցը` Ա. Հակոբյանը, «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել