Պողոսապետություն

Երբ Ազգային ժողովի մեծամասնությունը Պողոս է, ուրեմն` երկիրն էլ պողոսապետություն է:
Պետությունը զարգացնելու և Պողոսների կյանքը փոխելու մի տարբերակ կա․ հանձնեք երկիրը գործարարներին, Ազգային ժողովի պատգամավորների 50%-ը պետք է լինեն գործարարներ, 10%-ը՝ մշակույթի, 10%-ը՝ քաղաքագետների, 3%-ը՝ այլ ազգի ներկայացուցիչների, 3%-ը՝ ուժայիների, 10%-ը՝ իրավաբաների, 10%-ը՝ տնտեսագետների, 4%-ը՝ այլ բնագավառի ներկայացուցիչներ:

Պողոս, սպանի քո մեջ նախանձը և վստահիր քո ապագան հաջողակներին: Պողոս, հասկացիր վերջապես՝ ցանկացած գործարարի պետք են երաշխիքներ, որպեսզի ներդրումներ կատարեն։ Այսօր քո առաջնորդը սկի ինքը իրեն չի հավատում, ներդնողը ո՞նց հավատա։

Պողոս, դու տեղյա՞կ ես, որ քո հաշվին Սիսակը էժանով Եվրոպա է թռնելու, Պողոս, դու չես թռնելու, քեզ ոչ մի դեսպանատուն վիզա չի տալու: Պողոս, մտածիր, ժամանակը քիչ է, երկիրը կործանվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել