Aysor.am-ը գրում է․

Ի դեմս էլեկտրոնայի հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների՝ փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությանն առնվազն պետք է հանրային քննարկում նախորդեր։

«Հարցը հետևյալն է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշման կարգավորումները գնում են դեպի ինտերնետային ոլորտի խստացում։ Խոսքը գնում է այն մասին, որպեսզի պրովայդերները պարտադրված լինեն երկու տարի ժամկետով պահպանել մարդկանց կողմից ինտերնետի օգտագործման մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ բջջային ինտերնետի մասով։ Միգուցե սա ինչ-որ իմաստ ունի, բայց ոլորտային խստացումներից առաջ առնվազն պետք էր հանրային քննարկումներ կազմակերպել», - ասաց Մարտիրոսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել