Ատամ ընդ ատամ

Նշեք ինձ 3-րդ հանրապետության որևէ առաջին դեմքի անուն, որն իր քաղաքական հակառակորդի թոշակառու հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրած լինի իր քաղաքական նպատակների համար:

Լևոնի, Ռոբերտի, Սերժի մասին կարելի է պատմել ու ասել ամենատարբեր ու բազմազան օբյեկտիվ և սուբյեկտիվ բացասական երևույթներ, բայց որևէ մեկդ չեք կարող ասել, որ նշվածներն էն աստիճանի արժեքազուրկ ու սրբապիղծ լինեին, որ հետապնդման ենթարկեին իրենց քաղաքական հակառակորդների թոշակառու ծնողներին և իգական սեռի երեխաներին: Նիկոլը բոլոր առումներով գերազանցեց մեր երբևէ լսած արժեզուրկ ու բարոյազուրկ առաջնորդնրին:

Նման բան մեկ էլ 37 թվին էր արվում, ու էսքանից հետո Նիկոլը հույս ունի, որ իր նկատմամբ վենդետա չի՞ լինելու: Վենդետա լինելու է ու լինելու է էդ բառի բուն իմաստով:

Քաղաքական հարցերով ընտանիք ներխուժողին պետք է զրկել բոլոր տեսակի exit strategy-ներից, իսկ դրանք իրականացնողներին՝ հավիտյանս զրկել որևէ պաշտոն զբաղեցնելուց: Սկսած ԱԱԾ էն քննիչից, որը վարում է այս գործը, ավարտած փոստատարից և էս ամենի ընթացքում լռողներից՝ պետք է պատասխան տան Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող պետական տեռորի համար:

ՎԵՆԴԵՏԱ ԼԻՆԵԼՈՒ Է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել