Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն, ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի պատգամավիրի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։

Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենը ուղղակի զավեշտալի չէ։

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել