Aysor.am-ը գրում է.

Ավելի քան ակնառու է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու հանգամանքին։

Նրա խոսքով՝ հարցին պետք է նայել մի շարք իրադարձությունների համատեքստում։

«Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ հետապնդումներ իրականացվեցին։ Նրանց մեղադրանք առաջադրվեց։ Երկու սանիկներից մեկը, իմ տեղեկությունների համաձայն, այսօր կալանքի տակ է։ Եթե հարցին նայենք այն համատեքստում, որ ԶԼՄ-ների հաղորդումների հիման վրա ԱԱԾ-ն սկսեց ուսումնասիրություններ կատարել Հրայր Թովմասյանի գույքի և եկամուտների մասով, ապա առավել քան ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում», - ասաց փաստաբանը։

Ամրամ Մակինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՍԴ նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցումն աննախադեպ երևույթ է և լուրջ տարակուսանք է առաջացնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել