Հրայր Թովմասյանի դեմ էս պետական տեռորը ոչ միայն չեք մարսելու, այլև սրա համար մինչև վերջին քննիչը դատվելու ա, բայց հիմա ուրիշ բան եմ ուզում ասեմ: Նիկոլն իրա էս պահվածքով արեց նենց, որ նախկինում իրա ու մյուս ընդդիմադիրների նկատմամբ տեղի ունեցած ճնշումները նախկին իշխանությունների կողմից ուղղակի ծաղիկներ թվան: Նիկոլը սրանով լրիվ հիմնավորեց, որ իրեն ժամանակին քիչ են արել, ու ինքն իրականում արժանի էր ավելի վատին, քանի որ, իշխանություն ստանալով, նա մեկ անձի նկատմամբ հատեց բոլոր բարոյական և իրավական սահմանները:

Իշխանափոխությունից հետո մեկդ փորձվեք խոսել Նիկոլի ու իր մերձավորների նկատմամբ անթույլատրելի ճնշումների մասին, խոստանում եմ անձամբ պատասխանել: Իսկ մինչ այդ ուշադիր նայեք Հրայրի պահվածքին (տղամարդու մաստեր կլաս ա անում) ու մեկ էլ նայեք Նիկոլի ու իրա թիմի, մեկ էլ էն անձնական օգտագործման արթուր բաղդասարյան գործչի պահվածքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել