Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:

Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:

Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:

Դե արի ու մի խենթացիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել