Armsport.am-ը գրում է.

«Միլանը» ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ակումբի բյուջեում 146 միլիոն եվրոյի ճեղքվածք է առաջացել: Հիմա «Միլանը» կփորձի այն փակել խոշոր տրանսֆերի միջոցով: Ակումբը կարող է վաճառել Ջանլուիջի Դոնարումային կամ Սուսոյին:

Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն էլ «Միլան» գալուց հետո զգալի բարձրացել են: Դոնարուման արդեն վաղուց եվրոպական ակումբների հետաքրքրության կենտրոնում է: Մասնավորապես նրանով լրջորեն հետաքրքրված էր ՊՍԺ-ն, որն առաջարկում էր իր դարպասահ Ալֆոնս Օրեոլայի հետ փոխանակում և հավելավճար:

Չի բացառվում նաև, որ «Միլանը» կվաճառի բրազիլացի կիսապաշտպան Պակետային, որն այս տարվա ձմռանն է տեղափոխվել «ռոսոներիների» կազմ: Նրանով ևս հետաքրքրված է ՊՍԺ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել