Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:

Բեռնատար բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել