168.am-ը գրում է.

Սիրիական բանակի զինծառայողները Թուրքիայի հետ սահմանին են հասել Եփրատ գետի արեւելյան ափին գտնվող Քոբանի (Այն Էլ Արաբ) քաղաքից հյուսիս ընկած Սուկ Էլ Հալի շրջանում: Ինչպես հոկտեմբերի 17-ին հայտնել է Al Watan թերթը, զինվորներն ազգային դրոշ են բարձրացրել այդ սահմանային պահակակետի վրա։

Հրատարակության տեղեկատվության համաձայն, սիրիական զորքերի ստորաբաժանոումներն առաջիկա ժամերին կտեղաբաշխվեն Թուրքիայի եւ Իրաքի հետ սահմանի այլ հատվածներում, մասնավորապես, նրանց հսկողության տակ կանցնի Յարուբիի հսկիչ անցակետը եւ Էլ Մալիքիա ու Այն Դայվար բնակավայրերը: Կառավարական ուժերն այդ սահմանամերձ շրջանները կզբաղեցնեն 2012 թվականից ի վեր առաջին անգամ:

Ինչպես նշում է հրատարակությունը, սիրիական բանակի ստորաբաժանումներն իրենց ներկայությունն ընդլայնել են Հասեքիի նահանգի հյուսիս-արեւմուտքի Թել-Թամերի շրջանում՝ զբաղեցնելով այդ քաղաքից 15 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր բնակավայրերը:

Սիրիացի զինծառայողները մոտեցել են Հասեքե վարչական կենտրոնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ Մանաջիր եւ Էլ Ահրաս բնակավայրերին: Հալեպի նահանգի արեւելքում զորքերը մտել են Սուլթանիա բնակավայր, որը գտնվում է Մանբիջից հարավ ընկած շրջանում: Շաբաթվա սկզբից սիրիական բանակը հսկողությունը վերականգնել է այդ քաղաքի մերձակա հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել