Պաուլո Կոելյոն համարվում է աշխարհի ամենացիտված գրողներից մեկը։ Նրա յուրաքանչյուր գրքում հնարավոր է գտնել բազմաթիվ փիլիսոփայական մտքեր, որոնք կարող են գլխի վրա շրջել մարդու ճակատագիրը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 20 ամենահայտնի մտքերին, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի։ 

1. Երբեմն պետք է շրջել ամբողջ աշխարհը՝ հասկանալու համար, որ իրական գանձը թաղված է հենց ձեր տան բակում։ 

2. Եթե դու տեսնում ես գեղեցիկը, ուրեմն՝ այն քո ներսում է։ Կյանքը հայելի է․ մարդը տեսնում է այն, ինչ կա իրենում։ 

3. Այն, ինչ մի անգամ տեղի է ունեցել, կարող է երկրորդ անգամ չկրկնվել, բայց այն, ինչ երկու անգամ կրկնվել է, կկրկնվի երրորդ անգամ նույնպես։ 

4. Եթե ինչ-որ բան իրոք ցանկանում ես, ամբողջ տիեզերքը կնպաստի նրան, որ քո ցանկությունն իրականանա։ 

5. Եթե ես անեմ միայն այն, ինչ ինձնից ակնկալում են, ես կդառնամ մարդկանց ստրուկը։ 

6. Մոլորվելն ամենահեշտ ճանապարհն է ինչ-որ հետաքրքիր բան գտնելու համար։ 

7. Ամենամութ պահերը լինում են լուսաբացից առաջ։ 

8. Եթե սերը մարդուն արագ փոխում է, ապա հիասթափությունը նրան ավելի արագ է փոխում։ 

9. Այնտեղ, որտեղ մեզ իրոք սպասում են, մենք հայտնվում ենք հենց ճիշտ ժամանակին։ 

10. Սպասելն ամենադժվար բանն է աշխարհում։ 

11. Մարդու համար ամենամեծ ճոխությունը միշտ ինքն իրեն դժբախտ զգալն է։ 

12. Կան մարդիկ, ովքեր ծնվել են կյանքը մենակ հաղթահարելու համար։ Դա ոչ լավ է, ոչ էլ վատ, դա կյանքն է։ 

13. Երբ դու գտնում ես բոլոր պատասխանները, հանկարծ փոխվում են քո բոլոր հարցերը։ 

14. Մարդիկ ուզում են ամեն ինչ փոխել, բայց միևնույն ժամանակ չեն ուզում, որ դրա արդյունքում որևէ բան փոխվի։ 

15. Այն, ինչ փնտրում ես դու, փնտրում է նաև քեզ։ 

16. Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ ուզում ես. լռությունը ճակատագրեր է կործանում։ 

17. Երբ հասնում ես վերջին, սկսում ես ծիծաղել այն վախերի վրա, որոնք եղել են ճանապարհի սկզբում։ 

18. Պատահում է, որ կյանքը բաժանում է երկու հոգու միայն նրա համար, որ նրանք հասկանան, թե ինչքան թանկ են իրար համար։ 

19. Ամեն բան միշտ լավ է վերջանում. եթե որևէ բան վատ է վերջացել, ուրեմն` դա դեռ վերջը չէ։ 

20. Երբեմն պետք է մահանալ, որ սկսես ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել