Tert.am-ը գրում է.

Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշներ ենք դրել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք: Նա նկատեց, որ դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս: «Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,-ասաց նա  և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամ գումար պետք է տաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել