Տարիներ շարունակ ամեն գնով գործ սարքելու ավանդույթը Նիկոլի թվին նոր ռեկորդներ է գրանցում․ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մի քանի ձախողումից հետո իշխանությունը անցել է հաջորդ փորձին։ ՍԴ-ում անվստահություն չհայտնելուց, նոտարական շինությունների մասնավորեցման, սանիկների դեմ գործեր հարուցելու և այլ «օրինական» միջոցներից հետո ՀՔԾ քննիչներն այսօր էլ անցել են Հրայրի՝ կուսակցական անդամության կասեցմանը վերաբերող նյութերը առգրավելուն։ Սրան զուգահեռ էլ ընթանում է «օրինական կաշառքի» կոմբինացիան, որով նախատեսվում է բյուջեից ամեն ամիս աշխատավարձ տալ ՍԴ այն դատավորներին, ովքեր կհրաժարվեն ՍԴ-ից, այսինքն՝ պարզ և հստակ Նիկոլը մեր հաշվին առաջարկում է չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ։

Սեփական անառողջ ցանկությունները իրագործելու համար Նիկոլը ոչնչի առջև կանգ չի առնում և չի էլ կանգ առնելու, քանի դեռ չենք կանգնեցրել։

Կանգնեցնելու ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել