«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում կաթի փոշու դեֆիցիտ է: Երեւանյան սուպերմարկետներում, առեւտրի մանր կենտրոններում տեւական ժամանակ է, ինչ կաթի փոշի չկա: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` երբ վաճառողներից հետաքրքրվում են, թե երբ կաթի փոշի կունենան, անորոշ արձագանք են ստանում` թե, գիտեք, չենք ստանում: «Էլնոր» ընկերությունը, որ այս փոշու հիմնական մատակարարն է, հրաժարվեց տեղեկություն տալ, թե ինչն է այս դեֆիցիտի հիմնական պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել է 3 հազար 323 տոննա կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք՝ խտացրած կամ քաղցրացրած: Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակներից Հայաստան ներմուծվել է 3 հազար 572 տոննա Բելգիայից, Գերմանիայից, ՌԴ-ից ու այլ երկրներից: ՍԱՏՄ-ից էլ տեղեկացանք, որ այսօր Հայաստան կաթի փոշի ներկրում են 25 ընկերություններ, սակայն անուններ չնշեցին՝ պարզաբանելով, թե անհրաժեշտ է դա նրանց հետ համաձայնեցնել: Ու այդպես էլ անհասկանալի մնաց` ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել