Հնդկաստանի Ռաջաստան նահանգի բնակչուհի Բրաբհա Դևին ծննդաբերել է 75 տարեկան հասակում։

Ըստ պարբերականի` տարեց ամուսինների (75 և 80 տարեկան) դուստրը ծնվել է արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:

Երեխան ծնվել է կնոջ հղիության 30-րդ շաբաթում 700 գրամ քաշով: Բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել, քանի որ նման տարիք ունեցող կինը չէր կարող բնական ճանապարհով երեխա լույս աշխարհ բերել: Երեխան կնոջ առաջնեկն է:

Փոքրիկի ծննդից անմիջապես հետո նրան արհեստական շնչառության սարք են միացրել: Այժմ երեխայի վիճակը հետզհետե կայունանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել