Operativ.am-ը գրում է.

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան երբեք խաղաղ բնակչության կոտորած չի իրականացրել եւ չի իրականացնի:

«Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը փորձեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում, այդ թեմայով նրա որեւէ հայտարարություն մեկնաբանության արժանի չէ»,- նշել է Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով Զանգեզուրի եւ տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը կրկնել է Հայաստանի նկատմամբ իր պահանջները՝ դրանք ուղեկցելով իր պանթուրքական ակցենտներով:

«Տարածքային անվտանգության մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի աղավաղված ընկալումները հակասում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու նպաստում տարածաշրջանի եւ դրա սահմանից դուրս ապակայունացմանը: Դա եւս մեկ անգամ նշում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը»,- հավելել է Աննա Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել