Tert.am-ը գրում է.

Կատալոնիայի տարբեր քաղաքներում չորեքշաբթի երեկոյան կրկին բողոքի ակցիաներ են սկսվել, ամենամարդաշատ հավաքն անցկացվում է Բարսելոնայում, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բարսելոնայի Գրան-Վիա փողոցում հավաքված հազարավոր ցուցարաներ զուգարանի թուղթ են շպրտել օդ, ինչն, իրենց ձևակերպմամբ, խորհրդանշում է այն, որ ինքնավար հանրության մեջ «մաքրելու դեռևս շատ բան կա»:

Այնուհետև ցուցարարները հավաքը շարունակել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ոստիկանները ստիպված են եղել նրանց հեռացնել ուժի գործադրմամբ, հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումներից հետո ակցիայի մասնակիցները սկսել են աղբամաններով փակել քաղաքի փողոցները: Նշվում է, որ ցուցարարների գործողությունների հետևանքով 6 ամտոմեքենա է այրվել:

Հանրահավաքներ են անցկացվում նաև Ժիրոնայում, որտեղ ցուցարարները պահանջում են Ներքին գործերի նախարարի խորհրդական, գեներալ Միքելե Բուկի հրաժարականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել