Վիետնամցի զբոսաշրջուհուն թույլ չեն տվել մուտք գործել Ավստրալիա ուսապարկում 10 կգ սնունդ ունենալու պատճառով՝ գրում է CNN-ը։

Կնոջ իրերի մեջ սահմանապահները հայտնաբերել են արգելված մթերք, որի 4,5 կգ-ը կազմված է եղել հում խոզի մսից։

45-ամյա զբոսաշրջուհու վիզան զրոյացվել է։ Այժմ նա կկարողանա վերադառնալ Ավստրալիա միայն 3 տարի անց։

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունում իրավիճակը մեկնաբանել են ասելով, որ նման խիստ վերաբերմունքը կապված է նաև աֆրիկյան խոզի համաճարակի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել