Բրիտանական ոստիկանությունը երեք անձի է ձերբակալել Ուինսթոն Չերչիլի ծննդավայրից ոսկե զուգարանակոնքի գողության անսովոր դեպքի գործով, հաղորդում է The Guardian-ը:

«35-ամյա և 34-ամյա երկու տղամարդիկ և 36-ամյա մի կին, բոլորն Օքսֆորդից, ձերբակալվել են կողոպուտի նպատակով դավադրության կասկածանքով: Նրանք բոլորը մնում են կալանքի տակ, ոստիկանությունում»,- ասել է Թեմզայի հարթավայրի ոստիկանության ներկայացուցիչը:

Սեպտեմբերին ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու տղամարդու. մեկին՝ կողոպուտի, մյուսին՝ կողոպուտի նպատակով դավադրության կասկածանքով:

Շարունակվում է Ուինսթոն Չերչիլի ծննդավայր համարվող Բլենհեյմ պալատից սեպտեմբերին կատարված գողության հետաքննությունը:

Մաքուր 18 կարատանոց ոսկուց պատրաստված «Ամերիկա» անվանումով զուգարանակոնքը գտնվում էր Բլենհեյմյան պալատում՝ որպես արվեստի ցուցահանդեսի ցուցանմուշ:

Զուգարանակոնքից հնարավոր էր օգտվել, միևնույն ժամանակ թանգարանի պահակը գտնվել է զուգարանի դռան կողքին:

Հանցագործները պալատ են ներթփափանցել գիշերը և հանցանքի վայրը լքել են առավոտյան ժամը 4։50-ի սահմաններում: Քանի որ զուգարանակոնքը միացված էր կոյուղու և ջրամատակարարման համակարգին, դրա գողությունը զգալի վնաս է պատճառել և հանգեցրել հեղեղման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել