Լոնդոնում տղամարդը ճանապարհին դրամապանակ է գտել և տիրոջ հետ կապ հաստատել նրան մեկ փենի դրամական փոխանցումներով կարճ հաղորդագրություններ ուղարկելով, հայտնում է Daily Mail-ը:

Թիմ Քեմերոնը դրամապանակը կորցրել էր աշխատավայրից հեծանիվով տուն վերադառնալիս: Նա կրկին անցել էր հինգ կիլոմետրանոց երթուղին, բայց կորուստը չէր հայտնաբերել: Դրամապանակում էին նրա բանկային քարտերն ու փաստաթղթերը:

Ավելի ուշ Սայմոն Բայֆորդից չորս փոխանցում է եկել նրա հաշվին, յուրաքանչյուրը մեկ փենի, և դրանցից յուրաքանչյուրին կցված հաղորդագրություն, որի ծավալը սահմանափակվում էր 16 նիշով: Հաղորդագրություններից Քեմերոնը հասկացել է, որ անծանոթը գտել է իր դրամապանակը և ցանկանում է կապվել իր հետ: Նա զանգահարել է հաղորդագրությունում նշված համարով և նույն երեկոյան վերցրել դրամապանակը Բայֆորդից: Ճանապարհին նա մեկ շիշ գինի է գնել որպես շնորհակալություն:

Բայֆորդը պատմել է, որ Քեմերոնի անունը չափազանց տարածված էր Facebook-ի միջոցով նրան գտնելու համար, և դրամապանակում բանկային տվյալներից բացի այլ տվյալներ չեն եղել: Նա խոստովանել է, որ Քեմերոնը նրան զանգահարել է փոխանցումներն ուղարկելուց մեկ ժամ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել