Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դատապարտել, դատապարտում և դատապարտելու է դատական իշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումի վերաբերյալ,  անկախ նրանից իրենց համար ընդունելի է, թե ոչ, վերջնական որոշում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին «Լուսավոր Հայաստանի» կողմ քվեարկելուն՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք նախ հայտնել են, որ իրենք հայտարարել են, որ հարգում են իշխող խմբակցության կասկածելու իրավունքը և դատապարտում են դատավճիռ կայացնելը. «Ի՞նչ է սա նշանակում. մենք ասում ենք, որ եթե դուք ձեր փաստաթղթում գրում եք, որ կասկածներ ունեք, որ միգուցե այս հանգամանքները կարող են հանգեցնել էական կարգապահական խախտման, ապա խնդիր չենք տեսնում, տարեք, ստուգեք, ՍԴ-ն կպատասխանի, մենք խոչընդոտ չենք լինի ձեր կասկածելու իրավունքի իրացմանը, բայց եթե դուք որոշել եք, որ դա կարգապահական խախտում է, կոչ եք անում, որ բոլորը ճանաչեն դա, մենք դա դատապարտում  ենք, և այդ տրամաբանությամբ էլ  իշխող խմբակցությունը խմբագրեց Հրայր Թովմասյանի լիազորությունների վերաբերյալ նախագիծը, որին մենք կողմ արտահայտվեցինք: Մենք պնդում էինք և հասանք նրան, որ իշխող խմբակցությունը օրենքի տառին համապատասխան իրացնի դա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել