Tert.am Life-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն օրերս նշել է 27-ամյակը։ Շուշանի խոսքով` վերջին տարվա ընթացքում փոխել է կյանքի հանդեպ հայացքները, ինչի արդյուքնում ունի մեծ ձեռքբերումներ։ Tert.am Life-ը Շուշանի հետ զրուցել է տարեդարձը նշելու, ձեռքբերումների և անձնական կյանքը փակ պահելու որոշման մասին։  

«Այս տարի տարեդարձս նշել եմ արտերկրում, նեղ միջավայրում, բայց չեմ ուզում բարձրաձայնել, թե կոնկրետ որտեղ: Անգամ լուսանկարներ ու հոլովակներ չեմ հրապարակել տարեդարձիցս։ Այս մեկ տարվա ընթացքում իմ կյանքը շատ փակ է դարձել, դա իմ որոշումն է, որին հանգել եմ կյանքի փորձի շնորհիվ։ Վերջին շրջանում կյանքս շատ-շատ է փոխվել։ Տարիների հետ աճում ես ու հասկանում, որ մարդկանց աչքը որքան քիչ բան տեսնի, այնքան քո կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի։ Գրեթե, բոլոր առումներով ես իմ կյանքը փակ եմ պահում, բացառությամբ ստեղծագործական ու աշխատանքային ոլորտների»,- ասաց Շուշանը։

Նկատառմանը, որ, այնուամենայնիվ, ավելի վաղ իր հետևորդներին հայտնել էր նոր ավտոմեքենա նվեր ստանալու մասին, նա արձագանքեց․ «Կյանքից ինչ-որ լավ դրվագների մասին հրապարակումներ, երբեմն, անում եմ, զուտ ակտիվությունը պահելու համար, բայց ոչ մի ավելորդ բան։ Դա այնպիսի բան էր, որ հաջորդ օրը քաղաքում բոլորն իմանալու էին, ավտոմեքենա նվեր ստանալը փակ պահելու բան չէր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել