Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը յուրովի է հասնում է իր նպատակներին, սակայն հանուն ցանկալի արդյունքի ոչ բոլորն են ունակ վարպետորեն թաքցնելու իրենց իրական զգացմունքները։ Ահա մի քանի նշաններ, որոնք հեշտությամբ թաքցնում են իրենց իրական զգացմունքները։

Երկվորյակներ

Խնդիրն այն է, որ Երկվորյակներին երեսպաշտության մեջ մեղադրելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այս անխոնջ հետազոտողներն ուղղակի ընթացքում փոխում են իրենց կարծիքը և դա կարող են անել բավականին անկեղծ։ Նրանք չեն սիրում ցուցադրել իրենց վատ տրամադրությունը և հաճախ ինտրիգներ հյուսելով հասնում են հաջողության։ Սակայն շատ դեպքերում իրենց առաջնահերթությունները փոխում են հենց ընթացքից՝ չհասցնելով այդ մասին տեղեկացնել մնացածին։

Առյուծներ

Այս հպարտ և ինքնասիրահարված նշանները ապրում են երկու ճակատով՝ տանը և աշխատավայրում։ Առյուծները կարող են փոխվել անճանաչելիության աստիճան։ Նրանք չեն սիրում ընդունել սեփական սխալները և առատորեն բաժանում են կեղծ ժպիտներ, երբ այն իրենց ձեռնտու է։ Բացի այդ՝ Առյուծների համար բավականին դժվար է պատմել սեփական մտածմունքների մասին։ Անծանոթների համար Առյուծների մոտ միշտ ամեն ինչ լավ է, այդ պատճառով երեսպաշտության արվեստը Առյուծները շատ հաճախ են օգտագործում, քանի որ դա կարող է նրանց օգնել առաջ գնալ աշխատանքի մեջ։

Ջրհոս

Ջրհոսների մասին կարելի է ասել միայն այն, որ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է նա մտածում, և ինչի կարող է դա հանգեցնել, այդ պատճառով սեփական մտքերն ու զգացմունքները թաքցնելն այս նշանի ներկայացուցիչների մոտ ուղղակի սովորություն է։ Բացի այդ՝ Ջրհոսների մեծամասնությունը ստացած տեղեկությունն օգտագործում է սեփական նպատակներին հասնելու համար, և սա նրանց համար երեսպաշտություն չէ, այլ կենսակերպ։ Այնպես որ, այս նշանի ներկայացուցիչների հետ շփում սկսելուց առաջ հարկավոր է հիշել, որ նրանց հետ անկեղծանալ պետք չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել