Tert.am-ը գրում է.

Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը մտահոգիչ է համարում, առավել ևս, որ այն հետադարձ ուժ է ունենալու: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Իրավական երկրում նման օրենքներ չեն կարող ընդունվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ կոնկրետ դեպքերի համար են արվում, և պետությունը պետք է հասկանա, որ օրենքը չի ընդունվում կոնկրետ անձանց համար, այլ պետության համար և բոլորի վրա պետք է տարածվի»,-նկատեց նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ արգելվում է  հետադարձ ուժ տալ այն օրենքին, որը ծանրացնող է, և այն օրենքին, որը կարող է անձանց համար որոշակի պարտավորություններ առաջացնել: «Սա անթույլատրելի էմ և կարծում եմ, որ պետք է գա վերջապես այն պահը, երբ մենք հասկանանք, որ ամեն ինչ չպետք է արվի նրա համար, որ դուր գա հասարակությանը և այն անձանց, ովքեր օրենքից որևէ պատկերացում չունեն, և պետք է հասկանանք, որ մենք իրավական պետություն ենք, և մարդու իրավունքներին հակառակ օրենքներ չպետք է ընդունվեն»,-ասաց նա և նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում հակառակ միտումն ենք տեսնում:

«Իշխանությունը այնտեղ, որտեղ տեսնում է, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս անելու այն, ինչ իրենք ցանկանում են անել, ուղղակի փոխում է օրենքը, սա անթույլատրելի է: Այսինքն` կոնկրետ անձերի դեմ է ուղղված օրենքը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել