Բուքմեյքերներն անվանել են «Օսկար» մրցանակի ամենահավանական մրցանակակիրներին, որոնք հայտնի կդառնան չորս ամիս անց:

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020-ի փետրվարի 9-ին, Լոս Անջելեսում: Թեև դեռ հայտնի չեն հեղինակավոր մրցանակի հավակնորդները, բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ են ընդունում արձանիկների հնարավոր տերերի անունների համար:

Այսպիսով, բուքմեյքերները լավագույն ֆիլմի համար «Օսկարի» ամենահավանական մրցանակակիր են անվանել ռեժիսոր Մարտին Սկորսեզեին. ենթադրվում է, որ նա մրցանակը կստանա իր «Իռլանդացին» ֆիլմի համար:

Ըստ բուքմեյքերների՝ Նոյ Բաումբախի «Ամուսնական պատմությունը» երկրորդ տեղում է, իսկ երրորդում՝ Թոդ Ֆիլիփսի «Ջոկերն» է: Խաղադրույքներ են ընդունվում նաև «Մի անգամ Հոլիվուդում», «Ջոջո նապաստակը» և «1917» ֆիլմերի համար:

Լավագույն դերասան կոչումը, ըստ բուքմեյքերների, հավանաբար կստանա Խոակին Ֆենիքսը: Նրա մրցակիցներ են համարվում Ադամ Դրայվերը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն: Լավագույն կանացի դերի համար մրցանակը կարող են ստանալ Ռենե Զելվեգերը, Սքարլեթ Յոհանսոնը կամ Սինթիա Էրիվոն:

Ավանդաբար, «Օսկարի» հավակնորդների մասին տեղեկատվությունը կսկսվի հայտնվել մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել