Factor.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաբը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ վերանայելու են Թուրքիային սպառազինություն մատակարարելու արտոնագրերը և այդ ընթացքում որևէ նոր զենքի արտահանման արտոնագիր չեն տրամադրելու, որը կարող է օգտագործվել Սիրիայում ռազմագործողության շրջանակներում:

Արտգործնախարարը նաև հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ իրենց մտահոգությունները ներկայացրել են Թուրքիային:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել