Tert.am-ը գրում է.

Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք`ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Երևանում կայացած հանդիպմանը տեղադրված չէր Արցախի Հանրապետության դրոշը:

Հարցին`մինչ այս հանդիպումը ճշտված չի՞ եղել, թե ինչպես է պահանջում արարողակարգը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի կարողացել վերջնական և ամբողջական ինֆորմացիա ստանալ, բայց ճշտված եղել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել