Armsport.am-ը գրում է.

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, կարծիք է հայտնել, որ «Յուվենտուսի» հարձակվողը կգերազանցի Պելեի արդյունավետության ռեկորդը:

«Նրա վիճակագրությունը չի ստում ու ընդգծում է այն, թե ինչպես է Կրիշտիանուն ռեկորդներ գերազանցում: Դա նրան դարձնում է պատմության լավագույն ֆուտբոլիստը, Ռոնալդուի նվաճումներն իր ակումբների հետ՝ Անգլիայում, Իսպանիայում և հիմա Իտալիայում, և Պորտուգալիայի հավաքականի հետ, նշանավորում են նրա զգալի տարբերությունը մյուսներից:

Փաստն այն է, որ Կրիշտիանուի հետ Պորտուգալիայի հավաքականն արդեն երեք տարբեր եզրափակիչներում է խաղացել ու դրանցից երկուսում հաղթել է:

Ռոնալդուն անհավական ցուցանիշ է գրանցել՝ 700 գոլ հեղինակելով, ու ես կասկած չունեմ, որ նա կգերազանցի Պելեին ու կդառնա ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն: Նա դա կանի «Յուվենտուսում»:

Վերջիվերջո, 68 գոլն այնքան էլ շատ չէ հիանալի Կրիշտիանուի համար, այնպես չէ՞: Եվ ես վստահ եմ, ոև նրա լավագույն ելույթները դեռ առջևում են»,- ասել է Մենդեշը Tuttosport-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել