Hraparak.am-ը գրում է.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ անդրադարձավ շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։ Նա ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Ըստ Անանյանի, սակայն, այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել: ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել:

Հարցին՝ անուն կտա՞, թե որ երգչի մասին է խոսքը, Անանյանն ասաց․ «Բնականաբար անուն չեմ կարող նշել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել