Tert.am-ը գրում է.

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը:

«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:

Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, ըստ որի ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել:

Ամբողջական հոդվածը կարող եք  կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել