Operativ.am-ը գրում է.

Թուրքիայում սկանդալային իսլամական մեկնաբանություններով հայտնի «Ջուբելի Ահմեդ հոջա» անունը կրող հոգեւորականը Սիրիայի քրդերի հետ կապված իր ելույթում վիրավորել է հայերին։

Տգետ հոգեւորական «Ջուբելի Ահմեդ հոջան»–ն իր խոսքում նշել է, թե Սիրիայի քուրդ զինյալները անաստված են եւ դժոխք են գնալու։ «Նրանք հրեաներին ծառայող «հայի վիժվածքներ» են»,–ասել է թուրք հոգեւորականը։

Այս խոսքերը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի համար շատերը դատապարտել են հոգեւորականին ոչ վայել խտրական ու ռասիստական խոսքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել